Երևանում տղամարդու դի է հայտնաբերվել․ դեմքին արնանման հետքեր կան

Երևանի Գուսան Շերամի փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ դեմքին արնանման հետքերով, ինչի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:Օգոստոսի 12-ին, ժամը 19:40-ի սահմաններում, Երևանի 103 շտապօգնության…

Երևանի Գուսան Շերամի փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ դեմքին արնանման հետքերով, ինչի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Օգոստոսի 12-ին, ժամը 19:40-ի սահմաններում, Երևանի 103 շտապօգնության հերթապահ խմբից ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ բժիշկները կանչով մեկնել են Գուսան Շերամի փողոց 28/7 հասցե։ Դրսում փորձել են օգնություն ցույց տալ վիրավոր տղամարդուն, սակայն արձանագրվել է նրա մահը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի 1 մարտական հաշվարկ:

Ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Սարգսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Այժմ իրավապահները պարզում են մահացածի ինքնությունը։ Դեպքի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մահացածի դեմքին առկա են արնանման հետքեր, իսկ մահվան հանգամանքները ճշտվում են։ 

Auroranews.am-ը կապվեց ՆԳՆ նախարարության հետ պարզաբանում ստանալու համար:

Տարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել

Օգոստոսի 12-ին՝ ժամը 19.24-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գուսան Շերամի փողոցի հասցեներից մեկում տղամարդ է ընկել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ։

Պարզվել է, որ տղամարդն ընկել է ավտոտնակի տանիքից և մահացել, ինչը արձանագրել են նաև տարածքում առկա տեսահսկող սարքերը։

Որոշ ԶԼՄ-ներ և սոցցանցի օգտատերեր դժբախտ այս պատահարը ևս ներկայացնում են որպես «հերթական հանցագործություն և առեղծվածային դեպք»։ Կոչ ենք անում չհրապարակել չճշտված և մանիպուլատիվ տեղեկություններ։ 

Leave a Comment