«Գանձ» էին փնտրում, նռնակ գտան.երեխաները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների նռնակ են գտել

Գերմանիայի Դյոտլինգեն քաղաքում երկու երեխա մետաղորսիչով որոնումներ անելիս Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների նռնակ է գտել:Գերմանիայի Օլդենբուրգի շրջանի Դյոտլինգեն քաղաքում 12 և 13 տարեկան…

Գերմանիայի Դյոտլինգեն քաղաքում երկու երեխա մետաղորսիչով որոնումներ անելիս Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների նռնակ է գտել:

Գերմանիայի Օլդենբուրգի շրջանի Դյոտլինգեն քաղաքում 12 և 13 տարեկան երկու տղաներ քեմփինգի խաղահրապարակում մետաղորսիչով «գանձեր» փնտրելիս հանդիպել են պատերազմական ռազմամթերքի։ Հայտնաբերումից անմիջապես հետո նրանք հեռացել են վտանգավոր տարածքից և տեղեկացրել արտակարգ ծառայություններին։

Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ երեխաները լիովին ճիշտ են վարվել։

Դեպքի վայր ժամանած սակրավորական ջոկատի մասնագետները պարզել են, որ նռնակը պիտանի է տեղափոխման համար, ինչից հետո այն դուրս են բերել քեմփինգի տարածքից։ Քեմփինգի այցելուներին տարհանելու կամ զինամթերքը տեղում ոչնչացնելու անհրաժեշտություն չի առաջացել։

Leave a Comment