Կիևն ու Երևանը խորացնում են հարաբերությունները․ Զելենսկին՝ Փաշինյանի հետ քննարկումների մասին

Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին՝ արձանագրելով Կիևի և Երևանի միջև հարաբերությունների հետագա խորացումը։«Այժմ…

Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին՝ արձանագրելով Կիևի և Երևանի միջև հարաբերությունների հետագա խորացումը։

«Այժմ Ուկրաինայի և Հայաստանի միջև հարաբերությունները դառնում են էլ ավելի կառուցողական, և կարևոր է, որ մեր միջև կա մշտական երկխոսություն», — իր թելեգրամյան ալիքում գրել է Զելենսկին։

Նրա փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել են իր՝ վերջերս Հայաստան կատարած այցի արդյունքներն ու հետագա համագործակցության առաջնահերթությունները։

Ուկրաինայի նախագահը նաև երախտագիտություն է հայտնել Փաշինյանին՝ Կիևա-Պեչորյան լավրայի հիմնադրման 975-ամյակի առթիվ ուղղված շնորհավորանքների համար՝ ընդգծելով այդ ամսաթվի կարևորությունը տարածաշրջանի ամբողջ քրիստոնյաների համար։

«Պայմանավորվել ենք նաև հետագայում կապի մեջ լինել», – հավելել է Զելենսկին։

Leave a Comment