Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին։
«Խոսել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այժմ Ուկրաինայի և Հայաստանի հարաբերությունները դառնում են առավել կառուցողական, և կարևոր է, որ մեր միջև մշտական երկխոսություն կա։ Քննարկել ենք Հայաստան կատարած իմ այցի արդյունքները և համագործակցության առաջնահերթ ուղղությունները։
Նաև շնորհակալություն եմ հայտնում վարչապետին Կիև-Պեչորյան մայրավանքի հիմնադրման 975-ամյակի առթիվ շնորհավորելու համար․ սա կարևոր տարեթիվ է մեր ողջ տարածաշրջանի քրիստոնյաների համար։ Պայմանավորվել ենք շարունակել կապը»,-հայտնել է Ուկրաինայի նախագահը։
