Ֆրանսիայում սաստիկ շոգի և երաշտի հետևանքով ջրի պակաս է առաջացել։ Երկրի տարածքի գրեթե 70%-ում ջրի օգտագործման սահմանափակումներ են գործում, հայտնում է Euronews-ը։Վերջին երեք ամիսներին Ֆրանսիան…
Ֆրանսիայում սաստիկ շոգի և երաշտի հետևանքով ջրի պակաս է առաջացել։
Երկրի տարածքի գրեթե 70%-ում ջրի օգտագործման սահմանափակումներ են գործում, հայտնում է Euronews-ը։
Վերջին երեք ամիսներին Ֆրանսիան պարբերաբար բախվել է աննորմալ բարձր ջերմաստիճանների և տեղումների պակասի։ Շոգ եղանակն արդեն հանգեցրել է հազարավոր մահերի և լայնածավալ անտառային հրդեհների։
Այժմ եղանակային պայմանների հետևանքով երկրի մի շարք շրջաններ բախվել են նաև ջրի սուր պակասի։
Ֆրանսիայի էկոլոգիական փոխակերպումների նախարարությունից հայտարարել են, որ երկիրը գտնվում է հատկապես ուժեղ երաշտի պայմաններում, իսկ կլիմայի փոփոխության հետևանքները շարունակում են մեծացնել ճնշումը ջրային ռեսուրսների վրա։
«Ֆրանսիայի տարածքի գրեթե 70%-ում գործում են ջրօգտագործման սահմանափակումներ»,- հայտնել են նախարարությունից։