Հայաստանը՝ ռուս զբոսաշրջիկների ամենասիրված ուղղություններից է

Ռուսաստանի տուրիստական գործակալությունների դաշինքի փոխնախագահ Ալեքսան Մկրտչյանը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ 2026 թվականին Հայաստանը շարունակում է մնալ ռուսաստանցիների շրջանում ամենահայտնի ուղղություններից…

Ռուսաստանի տուրիստական գործակալությունների դաշինքի փոխնախագահ Ալեքսան Մկրտչյանը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ 2026 թվականին Հայաստանը շարունակում է մնալ ռուսաստանցիների շրջանում ամենահայտնի ուղղություններից մեկը։

Մերձավոր արտասահմանում ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի երկրների առաջատար եռյակում են `  Բելառուսը, Աբխազիան և Հայաստանը։

Նրա խոսքով՝ ռուսաստանցիների շրջանում 2026 թվականին ամենահայտնի երկրներն են`  Թուրքիան, Եգիպտոսը և Չինաստանը, իսկ հաջորդում են Թաիլանդն ու Վիետնամը։

Հայաստանի զբոսաշրջային պաշտոնական տվյալները ևս ցույց են տալիս Ռուսաստանի բարձր մասնաբաժինը զբոսաշրջային հոսքում։

2026 թվականի հունվար-հուլիսին Հայաստան է այցելել շուրջ 1,240,307 զբոսաշրջիկ, որոնցից ամենամեծ՝ 40%-ը Ռուսաստանից է։ Հաջորդում են Վրաստանը՝ 15%-ով, և Իրանը՝ 8%-ով։

Միայն հուլիսին Հայաստան է այցելել 198,709 զբոսաշրջիկ, մինչդեռ 2025 թվականի հուլիսին այդ ցուցանիշը կազմել էր 263,592։

Միաժամանակ, 2026 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստան է այցելել 416,743 ռուսաստանցի, մինչդեռ 2025 թվականի նույն ժամանակահատվածում՝ 338,052։

Այսպիսով, ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը տարվա առաջին կիսամյակում աճել է 23.3%-ով, իսկ նրանց մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր զբոսաշրջային հոսքում՝ 37.3%-ից հասնելով 40%-ի։

Leave a Comment