
ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են երկարաձգել Իսլամաբադի հուշագրի շրջանակում սահմանված 60-օրյա հրադադարի գործողության ժամկետը։ Այս մասին Anadolu-ին հայտնել են Պակիստանի կառավարության աղբյուրները։ Նշվում է, որ հրադադարի մասին գործող համաձայնագրի գործողության ժամկետը լրանում է օգոստոսի 17-ին։
«Երկու կողմերն էլ միջնորդներին հայտնել են ժամկետը երկարաձգելու իրենց համաձայնության մասին»,- ասել է միջնորդական գործընթացին մոտ կանգնած աղբյուրը։