Օգոստոսի 12-ը՝ գեղագրության և երիտասարդության միջազգային օր. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Վեգա Անդրիասյան: Հյուր՝ Ռուբեն Մալայան՝ գեղագիր, Ամերիկյան համալսարանի դասախոս։

Այսօրվա թեման՝ Գեղագրության համաշխարհային օր: Ի՞նչ պատմություն ունի գեղեցիկ գրելու արվեստը, ինչո՞վ է առանձնանում հայկական գեղագրությունը, և ինչո՞ւ է ձեռագիրն այսօր էլ շարունակում մնալ արվեստի յուրահատուկ ձև։

Այսօր կխոսենք գեղագրության գաղտնիքների, հայկական ձեռագրերի և գեղեցիկ տառերի մասին։

Օգոստոսի 12-ը նաև Երիտասարդության միջազգային օրն է (International Youth Day), որը սահմանվել է ՄԱԿ-ի կողմից։

Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝

  • Օրվա լրահոս
  • Եղանակի կանխատեսում
  • Քաղաքի խցանումների վիճակ
  • Տարադրամի փոխարժեքներ
  • «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց
  • Լավագույն երաժշտական ընտրանի
  • Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ

Leave a Comment