Վատ նորություն ունեմ ՔՊ-ի համար․ մենք Ալիևի PR ընկերությունը չենք․ Քրիստինե Վարդանյան

Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգը պատկանում է ոչ թե իշխանություններին, այլ Բաքվին։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Վատ նորություններ ունեմ «Քաղաքացիական պայմանագրի» համար․ մենք Իլհամ Ալիևի PR ընկերությունը չենք։ 2021 թվականին Ալիևը հայտարարում է, որ Հայաստանը պետք է ընդունի նոր Սահմանադրություն, իսկ 2024-ին Նիկոլ Փաշինյանն ասում է, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի։ Դուք չեք կարող ցույց տալ որևէ դեպք, երբ ՔՊ-ն նոր Սահմանադրության մասին խոսած լինի Ալիևի պահանջից առաջ»,- հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը։

Leave a Comment