«Արարարտ-Արմենիա» ակումբը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի երկրորդ խաղում պարտվել է սլովենական «Ցելյե»-ին։
«Արարարտ-Արմենիա»-ն կշարունակի եվրոպական մրցաշրջանը Եվրոպա լիգայում։
«Ցելյեի» նկատմամբ տնային 2։1 հաշվով հաղթանակից հետո, Հայաստանի չեմպիոնը պատասխան խաղում պարտվել է 2։0 հաշվով։ Մանուել Տուլիպայի թիմը պարտվել է ընդհանուր 3։2 հաշվով և դուրս մնացել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի երրորդ փուլից։
«Արարարտ-Արմենիան» այժմ երրորդ անգամ կխաղա Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում։ Հայկական ակումբը կմրցի «ԿուՊՍ»-«Ունիվերսիտատեա Կրայովա» զույգի հաղթողի հետ։
