
ԱՄՆ-ի Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը (NOAA) այս տարվա հուլիսը մայրցամաքային ԱՄՆ-ում օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաշոգ ամիսն է անվանել։ NOAA-ի դիտարկումները սկսվում են 1895 թվականից։
NOAA-ի տվյալներով՝ անցած ամսվա միջին ջերմաստիճանը կազմել է 76,89 աստիճան Ֆարենհայթ (գրեթե 25 աստիճան Ցելսիուս)։ Չնայած Ալյասկայում անսովոր զով եղանակին՝ 48 նահանգներում ավելի շոգ պայմաններ են գրանցվել։
NOAA-ն կանխատեսում է, որ օգոստոսին մայրցամաքային ԱՄՆ-ի մեծ մասում օդի ջերմաստիճանը միջինից բարձր կլինի։ Հուլիսի նախորդ ռեկորդը գրանցվել էր 1936 թվականին, երբ երկրում երաշտ էր։