Վեդի համայնքը նոր ղեկավար ունի

Այսօր՝ օգոստոսի 11-ին, տեղի ունեցավ Վեդի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։ Առաջադրված միակ թեկնածուն «Քաղաքացիական պայմանագրից» Ռաֆայել Հակոբյանն էր։ Նա ընտրվեց 15-կողմ, 0-դեմ ձայների հարաբերակցությամբ։ 42-ամյա Հակոբյանը առաջադրված միակ թեկնածուն էր։

Մինչև համայնքի ղեկավար ընտրվելը, Հակոբյանը զբաղեցնում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։

Հիշեցնենք, որ համայնքի նախկին ղեկավար Գարիկ Սարգսյանի լիազորությունները դադարեցվել էին, քանի որ նա ընտրվել էր ԱԺ պատգամավոր և վերցրել էր պատգամավորական մանդատը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment