Կապանում վթարի հետևանքով 7 մարդ է տուժել – armeniatoday.am

Օգոստոսի 11-ին Կապանում վթարի հետևանքով 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։

Նախարարության նախնական տվյալներով՝ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Վթարի մասին ՆԳՆ ահազանգն ստացել է ժամը 10.33-ին։ Նախարարությունից մանրամասնել են, որ Բաղաբերդ թաղամասում «ՀՈՎՈ» մակնիշի բեռնատարը բախվել է կայանված վիճակում գտնվող՝ Սյունիք գյուղ-Կապան քաղաք երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի տրանսպորտային միջոցին։

Leave a Comment