14:00 Լուրերը մեկ տողով. Ռուսական գազին այլընտրանք՝ ԹՐԻՓՓ-ով, նոր Սահմանադրություն՝ մինչև տարեվերջ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• Հայաստանի իշխանությունները ԹՐԻՓՓ-ի շրջանակում նախատեսվող գազամուղը դիտարկում են որպես գազի մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնելու հնարավորություն։•…

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

• Հայաստանի իշխանությունները ԹՐԻՓՓ-ի շրջանակում նախատեսվող գազամուղը դիտարկում են որպես գազի մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնելու հնարավորություն։

• ՔՊ-ում ԵԱՏՄ-ից դուրս գալու հանրաքվեի հարցը կեղծ օրակարգ են համարում՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է մնալ կառույցի լիիրավ անդամ։

• Նոր Սահմանադրության տեքստը մշակվում է զրոյից, իսկ ամբողջական նախագիծը նախատեսվում է հրապարակել մինչև տարեվերջ։

• Վրաստանից վերջին օրերին արտաքսվել է 113 օտարերկրյա քաղաքացի, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներ, որոնց նկատմամբ սահմանվել է նաև մուտքի արգելք։

• Ուկրաինայի նախագահը հայտարարել է Ռուսաստանի տարածքում հեռահար հարվածները շարունակելու և ԱԹՍ-ների ոլորտում նոր քայլերի պատրաստման մասին։

• Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պատրաստվում է Սիրիայից դուրս բերել գաղտնի օբյեկտում պահվող միջուկային նյութերը՝ անվտանգության ռիսկերը նվազեցնելու նպատակով։

• Դամասկոսի դատարանը Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին հեռակա կարգով մահապատժի է դատապարտել մարդկության դեմ ուղղված և ռազմական հանցագործությունների համար։

Leave a Comment