
Արդեն հայտնել էինք, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովներում: «Ասում են՝ հատուկ ընտրել եք Եվրոինտեգրման հանձնաժողովը, որպեսզի դադարեն ձեզ ասոցացնել ԵԱՏՄ-ի և ռուսական կողմի հետ»,- լրագրողը դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանին։ «Բացարձակ նման խնդիր գոյություն չունի. սրանով մենք նաև ընդգծում ենք մեր անաչառությունը, մեր հայամետ լինելը»,- պատասխանեց Ֆարմանյանը։ «Չի կարելի լինել որևէ երկրի «հակա»․ մենք ասում ենք՝ մենք հակառուս չենք, հակաարևմտամետ չենք, հակաամերիկամետ չենք, մենք ոչ էլ «պրո» ենք. մենք հայամետ ենք»,- շարունակեց ընդդիմադիր պատգամավորը։