Վրաստանը արտաքսել է 113 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների

Վրաստանի ՆԳՆ միգրացիայի վարչության աշխատակիցները վերջին օրերին երկրից արտաքսել են 113 օտարերկրացու։ Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։Արտաքսվածների թվում կան նաև Հայաստանի…

Վրաստանի ՆԳՆ միգրացիայի վարչության աշխատակիցները վերջին օրերին երկրից արտաքսել են 113 օտարերկրացու։ Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Արտաքսվածների թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ։ Բացի ՀՀ քաղաքացիներից, Վրաստանից արտաքսվել են Ադրբեջանի, Ռուսաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Չինաստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի և մի շարք այլ երկրների քաղաքացիներ։

Արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել Վրաստան։

Վերջին շրջանում Վրաստանում խստացվել է անօրինական միգրացիայի դեմ պայքարը։ Խորհրդարանը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը՝ պարզեցնելով արտաքսման ընթացակարգերը։

Leave a Comment