«Նորածնին խոտերի մեջ գտա. սառած էր, լացում էր»․ քաղաքացի

«Նորածնին խոտերի մեջ գտա. սառած էր, լացում էր»․ քաղաքացի

«Բնակիչները ձայներ են լսել, ասացին, որ երեխա կա գետնին դրած։ Անմիջապես գնացել եմ: Սկզբից մտածում էի՝ շան ձագ կարող ա լինի, ուզում էի ոտքով խփել, փառք Աստծո, չխփեցի, բացեցի՝ տեսնեմ երեխա է»,- 24TV-ի եթերում պատմել է Երևանի Հալաբյան փողոցում նորածնին գտած քաղաքացին։ «Նորածինն ադյալի մեջ փաթաթած էր, դրած՝ խոտերի մեջ։ Անմիջապես վերցրել եմ երեխային ու զանգահարել շտապ օգնություն։ Սառած էր, լացում էր»,- մանրամասնել է քաղաքացին։

Հիշեցնենք, որ երեկ ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ, նորածին երեխա կա։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է երեխայի մոր ինքնությունը։

Նշենք, որ երեխան երեկվա ծայրահեղ ծանր վիճակից դուրս է եկել։ Վիճակն այսօր լավ է։

«Նորածնին խոտերի մեջ գտա. սառած էր, լացում էր»․ քաղաքացի

Leave a Comment