«Ես երբեք ոչնչից չեմ վախեցել»․ Պուտին ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Ես երբեք ոչնչից չեմ վախեցել»․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում առկա սպառնալիքների թեման, հայտարարել է, որ երբեք ոչնչից չի վախեցել։ Այս մասին նա նշել է Նովոսիբիրսկի մարզի ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների հետ շփման ընթացքում։

«Ի՞նչ սպառնալիքներ է ներկայացնում արհեստական ​​բանականությունը մեզ համար»,- հարցրել է Պուտինը։ «Վլադիմիր Վլադիմիրովիչ, անկեղծ ասեմ՝ դուք վախենալու ոչինչ չունեք»,- պատասխանել է ուսանողը։

«Իսկ ես երբեք ոչնչից չեմ վախեցել»,- ժպիտով ասել է Պուտինը։

Leave a Comment