Մեսսին հոր մահվան պատճառով չի մասնակցի «Ինտեր Մայամիի» խաղերին – armeniatoday.am

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին հոր՝ Խորխե Մեսսիի մահվան պատճառով ժամանակավորապես դադարեցրել է ելույթները MLS-ի «Ինտեր Մայամիի» կազմում, հայտնում է Double Maria պորտալը։

Օգոստոսի 7-ին 68 տարեկան հասակում մահացել էր Մեսսիի հայրը։ Նա նաև ֆուտբոլիստի գործակալն ու մենեջերն էր։ Նա մահացել էր Արգենտինայի Ռոսարիո քաղաքի հիվանդանոցում՝ տևական հիվանդությունից հետո, մահվան բուն պատճառը չի նշվել։

Մեսսին հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում»։ 2026 թվականի մարտին նա կարիերայի ընթացքում հասել է 900 գոլի սահմանագծին՝ այդ ցուցանիշին հասնելով 1142 խաղում և ավելի արագ, քան Կրիշտիանու Ռոնալդուն, որին դրա համար պահանջվել էր 1236 հանդիպում։

Leave a Comment