ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիգայի հետ երկկողմ հարաբերությունների օրակարգը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ։
Միրզոյանն ու Սիբիգան վերջին անգամ հանդիպել էին 2025 թվականի սեպտեմբերին Վարշավայում։ Նրանք քննարկել էին երկկողմ հարաբերությունների օրակարգը և կարևորել Ուկրաինայում խաղաղության հաստատումը։
Երևանն ու Կիևը դիվանագիտական հարաբերություններ ունեն 1992 թվականից, իսկ երկու երկրների միջև շփումները շարունակվում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում։
