«Հուսով եմ՝ խմբակցությունում ճիշտ ընտրություն կկատարեն»․ Ռուբեն Մելիքյան

«Հուսով եմ՝ խմբակցությունում ճիշտ ընտրություն կկատարեն»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այն պայմաններում, երբ մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանը, մեղմ ասած, գործում է անարդյունավետ, հատկապես կարևորվում է խորհրդարանի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի դերը։
Ութերորդ գումարման Ազգային ժողովում այդ պաշտոնն ի սկզբանե զբաղեցրել է ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որը գործել է շատ արդյունավետ։ Թերևս հենց դա՛ էր պատճառը, որ 2 տարի անց քպ-ն որոշեց շինծու պատճառաբանությամբ հեռացնել Թովմասյանին հանձնաժողովի ղեկավարումից։
Իններորդ գումարման դե ֆակտո խորհրդարանում ևս այդ պաշտոնը բաժին է հասել ընդդիմությանը՝ «Հայաստան» դաշինքին։ Հուսով եմ՝ խմբակցությունում ճիշտ ընտրություն կկատարեն և կառաջադրեն իր ներքին արժեբանությամբ ու հանրային կերպարով մարդու իրավունքի նկատմամբ խորը ակնածանք ունեցող, նեղյալների համար կռիվ տվող թեկնածուի, որն ի վիճակի կլինի ստանձնել Հայաստանի դե ֆակտո օմբուդսմենի ծանր, բայց պատվաբեր առաքելությունը»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան

Leave a Comment