
ԱԺ-ում տեղի ունեցածից հետո դիմելով ընդդիմադիրներին՝ խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Խանգարում եք հարցի պատասխանին: Եթե կրկնվեց նման պահվածքը, ՔՊ-ն ճշգրիտ նույն պահվածքն է ցուցաբերելու»:
Հիշեցնենք՝ երբ ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանն ասել էր «Կտրիճ Ներսիսյան», ընդդիմադիրները հարվածել էին սեղաններին, տեղերից արձագանքել: