Խաղահրապարակում երեկ հայտնաբերված նորածնի կյանքին վտանգ չի սպառնում

Խաղահրապարակում երեկ հայտնաբերված նորածնի կյանքին վտանգ չի սպառնում

Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի խաղահրապարակում երեկ հայտնաբերված նորածնի կյանքին վտանգ չի սպառնում։ CPAP- սարքի միջոցով է շնչում։ Առողջական վիճակը բավարար է. Radar Armenia-ն տեղեկացավ առողջապահության նախարարությունից։

Հիշեցնենք՝ օգոստոսի 10-ին՝ ժամը 20.43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ Ահազանգը փոխանցվել է ՆԳՆ քրեական և համայնքային ոստիկաններին ու շտապօգնության ծառայությանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment