Բելգորոդի վրա Ուկրաինայի զինված ուժերի գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 25-ը, այդ թվում՝ 4 և 9 տարեկան երեխաներ։ Այս մասին հայտնել է նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։
Տուժածներից 14-ը, որոնցից մեկը՝ երեխա, հոսպիտալացվել են. մեկ մեծահասակի վիճակը ծայրահեղ ծանր է։ Հարվածների հետևանքով վնասվել է մոտ 30 առանձնատուն, բազմաբնակարան շենքեր, սոցիալական ու առևտրային օբյեկտներ և 30-ից ավելի ավտոմեքենա։
ՌԴ Քննչական կոմիտեն ահաբեկչության հոդվածով քրեական գործ է հարուցել։
