Դաշտավանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով կան ձերբակալվածներ․ ՆԳՆ

Արարատի մարզի Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի հետևանքով կան ձերբակալվածներ, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Գերատեսչությունը հերքել է կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը և նշել, որ հրազենային վնասվածքով որևէ անձ չկա։

Նշվում է, որ ահազանգն ստավել է ժամը 0։40-ի սահմաններում։ Ըստ ՆԳՆ-ի՝ միջադեպին մասնակից մի խումբ անձանց վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով։

ՆԳՆ-ից հավելել են, որ միջադեպին մասնակից մի քանի անձ ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։ Ձերբակալվածների թիվը չի նշվում։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Comment