«Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված խաղաղության համաձայնագրին»։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում։
Նա նաև ընդգծել է, որ կողմերը ներկայումս պահպանում են հրադադարը և հանձնառու են խաղաղության համաձայնագիր ստորագրելուն.
«Այս նախաձեռնությանը աջակցելով՝ մենք մեր աջակցությունը հիմնում ենք տարածաշրջանի տնտեսական հեռանկարների և անվտանգության ճարտարապետության վրա»։