Իրանական պետական Mehr գործակալությունը հրապարակել է երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի մասնակցությամբ առաջին տեսանյութը՝ մարտին այդ պաշտոնում նշանակվելուց ի վեր։ Կադրերում նա նստած է մարդկանց շրջապատում, սակայն նկարահանման ամսաթիվը չի հստակեցվում։
Մոջթաբա Խամենեին ստանձնել է պաշտոնը հոր՝ Ալի Խամենեիի մահից հետո, որը սպանվել էր ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածի հետևանքով։ Այդ հարձակումից տուժել էր նաև ինքը և դրանից հետո անձամբ հանրությանը չէր ներկայացել։
Հուլիսի վերջին The Times-ը գրել էր, որ իսրայելական ու ամերիկյան հետախուզությունները փորձում են պարզել՝ արդյոք նա ողջ է։ Որոշ աղբյուրներ ենթադրում էին, որ նա մահացած է, իսկ ԻՀՊԿ-ն պարզապես իմիտացիա է ստեղծում։ Չնայած դրան՝ նրա էջերում պարբերաբար գրառումներ են հրապարակվել։
