Զելենսկին հայտարարել է, որ շատ երկրներ դեմ են ուկրաինական բալիստիկ հրթիռներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մի շարք երկրներ հետաքրքրված չեն ուկրաինական բալիստիկ և հակաբալիստիկ տեխնոլոգիաների զարգացմամբ։ Դրա պատճառներից մեկը համաշխարհային զենքի շուկայում մրցակցությունն է։

Պետության ղեկավարն այս մասին խոսել է «United News» հեռուստամարաթոնին տված հարցազրույցում։

«Շատերը չեն ցանկանում, որ Ուկրաինան ունենա իր սեփական բալիստիկ հրթիռային համակարգը։ Ռուսաստանը, անկասկած, թիվ մեկն է։ Բայց միաժանակ էլ աշխարհում շատ մարդիկ և ընկերություններ չկան, որոնք ցանկանում են նման մրցակից ունենալ», – ասել է Զելենսկին։

Նախագահը նշել է, որ Ուկրաինայի կողմից սեփական բալիստիկ հրթիռի կամ հակաբալիստիկ հրթիռային համակարգի ստեղծումը կնշանակի զենքի շուկայում նոր հզոր խաղացողի ի հայտ գալ։

Leave a Comment