Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցի բացման պայմանները – armeniatoday.am

Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը, մինչև Միացյալ Նահանգները չփոխի իր քաղաքականությունը հանրապետության նկատմամբ, հայտնում է ՌԲԿ-ն։ Այս մասին հայտարարել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլքադրը։

Զոլքադրը թվարկել է վեց պայման, որոնց կատարումը, նրա խոսքերով, կնշանակեր Վաշինգտոնի կողմից «վարքագծի ուղղում». հրաժարվել Իրանի դեմ ուղղված բոլոր սպառնալիքներից և իրանական սրբավայրերի նկատմամբ վիրավորանքներից, վերջնականապես դադարեցնել պատերազմը Իրանի և նրա դաշնակիցների դեմ Լիբանանում, Պաղեստինում, Եմենում և Իրաքում, վերացնել ռազմածովային շրջափակումը և դուրս բերել ռազմածովային և օդային ուժերը, լիովին փոխհատուցել Իրանին հասցված վնասները, վերացնել հանրապետության դեմ պատժամիջոցները և ապաշրջափակել իրանական սառեցված ակտիվները։

«Մինչև դա տեղի չունենա, Հորմուզի նեղուցը չի բացվի», – հայտարարել է Զոլքադրը։

The New York Times-ը գրում է, որ քիչ հավանական է, որ ԱՄՆ-ն համաձայնվի Իրանի պահանջներին։

Թերթը նշում է, որ հունիսին ձեռք բերված ժամանակավոր հրադադարի համաձայնագրի համաձայն՝ պատժամիջոցները կվերացվեն միայն այն դեպքում, եթե Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական համաձայնագիր կնքվի։

Leave a Comment