Կայացավ «Արև Արենա» մանկապատանեկան ստեղծագործական ամառային ճամբարի փակման արարողությունը

Կայացավ «Արև Արենա» մանկապատանեկան ստեղծագործական ամառային ճամբարի փակման արարողությունը

Երևանի քաղաքապետարանի «Արև Արենա» համերգասրահում կայացավ «Արև Արենա» մանկապատանեկան ստեղծագործական ամառային ճամբարի փակման հանդիսավոր արարողությունը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ ստեղծված մանկապատանեկան ստեղծագործական ճամբարում 5 շաբաթ շարունակ իրենց ամառային հանգիստն ու ժամանցն անցկացրեցին 7-ից 15 տարեկան 260 երեխաներ:

Ճամբարում փորձառու արվեստագետ-մանկավարժների ղեկավարությամբ գործում էին երաժշտարվեստի, կերպարվեստի, թատերարվեստի և ստեղծարար մտածողության զարգացման աշխատարաններ:

Բացի ուսումնական և ժամանցային ծրագրերից, կազմակերպվեցին նաև ճանաչողական այցեր: Երեխաները եղան Երևանի քաղաքի պատմության թանգարանում, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, ներկա գտնվեցին Համազգային պետական թատրոնում հատուկ կազմակերպված ներկայացման ցուցադրությանը, այցելեցին Կենդանիների խնամքի կենտրոն:

Ճամբարի փակման հանդիսավոր երեկոյին երեխաները ներկայացան կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդեսով, հավաքական երգչախմբի կատարումներով, ստեղծարար մտածողության աշխատարանի նախագծերով և թատերական բեմականացումներով` բուռն ընդունելության արժանանալով «Արև Արենա» համերգասրահում ներկա հանդիսատեսի կողմից:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment