Հայրենադարձի տնից հափշտակել են 165 հազար դոլարի ոսկյա զարդեր և 10 հազար դոլար

Երևանում թալանել են հայրենիք վերադարձած քաղաքացու տունը և հափշտակել 165 հազար դոլարի ոսկյա զարդեր և մոտ 10 հազար ԱՄՆ դոլար, հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ գողությունը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին։

Նշվում է, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ 74-ամյա Անգելինա Ա.-ն, վերադառնալով տուն, տան դռան փականը հայտնաբերել է վնասված, և տունն ամբողջությամբ տակնուվրա արված վիճակում։

Տուժողը հայտնել է, որ ժամը 10:30-ից մինչև 13:00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը, մտել ներս և տունը տակնուվրա անելուց հետո ննջասենյակում եղած չհրկիզվող պահարանից գողացել են անձնագրեր, սեփականության վկայական, ոսկյա զարդեր և գումար։

Դեպքի փաստով Երևան քաղաքի քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Comment