«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Համաշխարհային օվկիանոսի մակերևութային ջերմաստիճանը հուլիսին ռեկորդային է եղել։
Անցած ամիս Համաշխարհային օվկիանոսի մակերևութային ջրերի ջերմաստիճանը (SST) հասել է հուլիս ամսվա համար երբևէ գրանցված ամենաբարձր մակարդակին։
Օվկիանոսի մակերևույթի 12,6%-ում արձանագրվել է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենատաք հուլիսը»,- հայտնել է Ազիզյանը։
