«Պետական ինստիտուտները վերածվել են մեկ անձի քմհաճույքները սպասարկող օրգանների»․ Դերենիկ Մալխասյան

«Պետական ինստիտուտները վերածվել են մեկ անձի քմհաճույքները սպասարկող օրգանների»․ Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատերը զարմանում ու քննադատում են, որ Քննչական մարմինը ինչ-ինչ բարոյական ու իրավական նորմեր է խախտել: Քննադատողների մեջ նկատվում են նաև կեղծ քաղհասարակության ներկայացուցիչներ, որոնք հիմնականում ձկան նման լուռ են եղել, երբ բանտերը լցվում էին քաղբանտարկյալներով: Սրանք իրենց լռությամբ նպաստել ու նպաստում են հրեշ ռեժիմի ամրապնդմանը:
Նիկոլ Փաշինյանի ռեժիմը վաղուց անցել ու շարունակում է անցնել հնարավոր ու անհնար կարմիր գծերը: Նա այլևս արգելակման համակարգ չունի: Պետական ինստիտուտները վերածվել են մեկ անձի շահերը, ցանկություններն ու քմհաճույքները սպասարկող օրգանների: Սակայն ՔՊ-ականների համար վատ նորություն կա՝ Հայաստանի նման կիսաաղքատ երկները ռեսուրս չունեն երկար ժամանակով կոշտ ավտորիտար ռեժիմ հանդուրժելու: Ստեղծվել է պատային վիճակ. մի կողմից իշխանությունը պահելու համար Նիկոլ Փաշինյանը պետք է ընդլայնի բռնաճնշումների ծավալը, մյուս կողմից ընդլայնելու ռեսուրսը սահմանափակ է: Թե երբ պտուտակները լարումից կկոտրվեն, ժամանակի հարց է՝ տեսանելի հեռանկարում»:

Leave a Comment