Շնորհավորելով «խաղաղության առաջին տարեդարձի» կապակցությամբ՝ «Լամա Ռուբոն» միաժամանակ ընդունել է, որ դեռ ոչ բոլոր խնդիրներն են լուծված, որ մենք դեռ նյարդայնանում ենք տարբեր հայտարարություններից ու խնդիրներից՝ համոզմունք հայտնելով, որ դեռ շատ ենք նյարդայնանալու, բայց չենք արնահոսելու, այլ միայն նյարդայնանալու ենք, քանի որ խաղաղություն է:
Ռուբինյան Ռուբիկն ակնհայտորեն շփոթել է «խաղաղություն» եզրի իմաստն ու նշանակությունը՝ մոռանալով մի պարզ ճշմարտություն՝ խաղաղությունը միայն ակտիվ մարտական գործողությունների կամ զոհերի բացակայությունը չէ, այլ նախևառաջ կանխատեսելիությունն ու ինքիշխանությանը սպառնացող վտանգների կամ հռետորաբանության բացակայությունը: Գուցե մարտի դաշտն այսօր դատարկ է, գուցե ադրբեջանական զորքերը դեռ չեն ստացել հրաման՝ գրավելու ասենք Սևանը, բայց թուրքերը մտադիր չեն դադարեցնել Հայաստանի դեմ անվերջ պայքարը, որն այս փուլում գուցե դրսևորվում է հիբրիդային գործիքակազմի ակտիվ կիրառմամբ. Նիկոլն է Իլհամի ամենակարևոր գործիքը:
Խաղաղության մասին խոսելու իրավունք «Լամա Ռուբոն» կունենար այն դեպքում, եթե նույն Ադրբեջանում չեղարկվեր ասենք «Արևմտյան Ադրբեջանը», եթե Իլհամը չհայտարարեր, որ լիարժեք խաղաղություն չի լինի, եթե հարյուր հազարավոր ադրբեջանցիներ չվերադառնան իրենց պապենական հողերը, եթե Բայրամով Ջեյհունն ու մյուսները բաց տեքստով չհայտարարեին, որ Հայաստանը պարտավոր է փոխել իր Սահմանադրութունը և այլն:
Այնպես որ՝ «Լամա Ռուբոն» կարող է անիմաստ տեղը «գլուխ չարդուկել». մշտական տագնապի միջավայրը, որում գտնվում է Հայաստանը, չի կարող խաղաղություն որակվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: