Բրազիլիայի հավաքականի 28-ամյա կիսապաշտպան Բրունո Գիմարայնսը «Նյուքասլից» տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»։ Ֆուտբոլիստը նոր թիմի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Գործարքն «Արսենալի» համար արժեցել է 75 մլն ֆունտ ստերլինգ (87,5 մլն եվրո)։ Այն լոնդոնյան ակումբի պատմության երկրորդ ամենաթանկ տրանսֆերն է՝ զիջելով միայն 2023 թվականին Դեկլան Ռայսի գործարքին։
Նշենք, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Գիմարայնսը «Նյուքասլում» հանդես էր գալիս 2022 թվականից և թիմի ավագն էր։
