Մահացել է Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին

Արգենտինացի հանրահայտ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, 68 տարեկանում մահացել է Ռոսարիո քաղաքի բժշկական հաստատություններից մեկում՝ երկարատև ծանր հիվանդության հետևանքով։Խորխե Մեսսին տևական…

Արգենտինացի հանրահայտ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, 68 տարեկանում մահացել է Ռոսարիո քաղաքի բժշկական հաստատություններից մեկում՝ երկարատև ծանր հիվանդության հետևանքով։

Խորխե Մեսսին տևական ժամանակ գտնվել է մասնագետների հսկողության տակ և բուժում ստացել ծանր ախտաբանության դեմ, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Նա մահացել է հայրենի քաղաքի հիվանդանոցում։

Որդու մարզական ուղու և կարիերայի կայացման գործում Խորխե Մեսսին ունեցել է առանցքային նշանակություն՝ երկար տարիներ կատարելով նրա մենեջերի և ներկայացուցչի պարտականությունները։

Այս պահին անվանի մարզիկի ընտանիքը տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել։

Leave a Comment