Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի կենտրոնական խաղում «Արարատ-Արմենիան» 2։1 հաշվով հաղթել է «Ուրարտու»-ին, իսկ «Սարդարապատը» նույն հաշվով առավելության է հասել «Արարատի» նկատմամբ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Արարատ-Արմենիա»-«Ուրարտու» խաղում հաշիվը 22-րդ րոպեին բացել է Ալիունե Նդուրը։ 31-րդ րոպեին Միգել Ռայանի Կարդոսոն հավասարեցրել է հաշիվը, իսկ 81-րդ րոպեին Բեռնարդո Օլիվեիրա Դիասը խփել է հաղթական գոլը։
«Սարդարապատ»-«Արարատ» հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով։ «Սարդարապատ»-ից գոլերի հեղինակ են դարձել Լևոն Վարդանյանն ու Լևոն Պետրոսյանը, «Արարատի» կազմում աչքի է ընկել Վարազդատ Հարոյանը։
Երկրորդ տուրից հետո «Արարատ-Արմենիան» և «Սարդարապատը» մրցաշրջանի մեկնարկում տարել են երկուական անընդմեջ հաղթանակ։
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» Երևանում 2։0 հաշվով հաղթել էր «Շեմրոկ Ռովերսին»։ Թիմի կազմում գոլերը խփել էին Սանդրո Լիման և Զիդան Բանջակին։
«Արարարտ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի առաջին խաղում հաղթել է Սլովենիայի չեմպիոն «Ցելյե»-ին։
