
Պլատֆորմ փոդքասթի շրջանակներում խոսելով նախկին ԲՀԿ-ական, այժմ ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մասին՝ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է․ «Ծառուկյան Գագիկին նստեցրել են, ինքն էլ ասում ա՝ նորմալ բան ա գետնին պառկեցնելը, իմ տղուն էլ են գետնին պառկեցրել։ Կարա չէ՞ սուս մնա, բայց արդարացնում ա Ծառուկյանին գետնին պառկեցնելը։ Ասա՝ կաշկանդված եմ, իրա հետ եմ եղել․․․ Նորմեր, էթիկա, բարոյական բան չկա՞»։