Ղրղզստանի հյուսիսարևելյան մասում գտնվող Իսիկ Կուլ լճի ափերից Նիկոլը մի կարճ տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ օրը սկսել է հեծանվային զբոսանքով. 30կմ քշել է:
Ինչպես հայտնի է, Նիկոլը Ղրղզստան էր գնացել բոլորովին այլ նպատակով. մասնակցում էր Եվրասիական միջկառավարական խորհրդի 47-րդ նիստին: Ասում էին՝ փորձելու է լուծել Հայաստանի առաջ ծառացած թիվ մեկ տնտեսական խնդիրը՝ դեպի ՌԴ արտահանման հարցը, որը, ինչպես հայտնի է, պրակտիկորեն դարձել է անլուծելի, ու կան բոլոր նախադրյալները՝ պնդելու, որ Նիկոլին այս անգամ էլ չի հաջողվել դեպի ռուսների սիրտը տանող ճանապարհը գտնել:
Հիմա հարց է առաջանում՝ հեծանիվ քշելու սիրտ Նիկոլին որտեղի՞ց, կամ ո՞ւմ է պետք, թե Նիկոլն ինչ է քշում օտար երկրներում: Հեծանիվ վարելու ու այն հանրությանն ի ցույց դնելու իմաստ գուցե լիներ, եթե իր առաջ դրված խնդիրը Նիկոլը լուծեր, բայց խնդիրը թերևս ավելի է խորացել, ուստի բնական հարց է առաջանում՝ ո՞ւմ է Նիկոլը ձեռ առնում. շատ ավելի ճիշտ կլիներ, եթե հենց այնտեղից մի «լայվ» աներ ու հաշվետվություն ներկայացներ, թե ինչ է խոսել ու պայմանավորվել, իր հետ ինչ է Հայաստան բերելու: Բայց նա նախընտրել է թեման շեղել ու հեծանիվը քննարկան առարկա դարձնել, ինչն էլ նշանակում է, որ Նիկոլին երեք մատի կոմբինացիա են ցույց տվել՝ ուղարկելով մի տեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: