ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանն ու Օմանը շուտով համաձայնության կգան․ ԶԼՄ – armeniatoday.am

Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Իրանն ու Օմանը առաջիկայում համաձայնության կգան, ինչը թույլ կտա վերականգնել նորմալ նավարկությունը Հորմուզի նեղուցով, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։

Նրա խոսքով՝ Թեհրանի և Մասկատի միջև առաջընթաց է գրանցվել նեղուցի կառավարման շուրջ բանակցություններում։

Համաձայնագրի հայտարարումից և անխափան առևտրային նավարկության վերականգնումից հետո ԱՄՆ-ն պատրաստ է հանել իրանական նավահանգիստների շրջափակումը։ Վաշինգտոնն ընդ որում իր հետագա քայլերը պայմանավորելու է Իրանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարմամբ։

Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի մեկնարկից առաջ Հորմուզի նեղուցով էր անցնում աշխարհում սպառվող նավթի մոտ մեկ հինգերորդ մասը։ Նավարկության սահմանափակումը հանգեցրել է էներգակիրների գների աճի։

Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ վարվող բանակցությունների մասին, սակայն Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հերքել էր նրա խոսքերը։ Դիվանագետի խոսքով՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցով Թեհրանը բանակցություններ է վարել միայն Օմանի հետ։

Դրանից առաջ Թրամփը թույլատրելի էր համարել Իրանին նոր զանգվածային հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Ամերիկյան զինուժը վերսկսել էր հարձակումները երկրի տարածքի վրա հուլիսի 8-ին՝ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի տապալումից հետո։

Մինչ պատերազմի սկսվելը Հորմուզի նեղուցով էր անցնում աշխարհում վաճառվող նավթի և գազի մոտ մեկ հինգերորդ մասը։ Նավագնացության սահմանափակումը հանգեցրել է վառելիքի, պարարտանյութերի և այլ ապրանքների գների բարձրացմանը։

 

Leave a Comment