Կիբեռոստիկանությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերում տարածվում է AMIO Bank-ի և Yandex Eats-ի իբրև թե համատեղ «շահավետ» առաջարկը ներկայացնող կեղծ գովազդ։Դրան հավատալու հետևանքով քաղաքացիները…
Կիբեռոստիկանությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերում տարածվում է AMIO Bank-ի և Yandex Eats-ի իբրև թե համատեղ «շահավետ» առաջարկը ներկայացնող կեղծ գովազդ։
Դրան հավատալու հետևանքով քաղաքացիները հայտնվում են AMIO Bank-ի օնլայն բանկինգի էջը կրկնօրինակող կեղծ կայքում։ 15,000 ՀՀ դրամ պարգևատրում ստանալու խոստումով օգտատերերից պահանջում են լրացնել բանկային հաշվի մուտքանունն ու գաղտնաբառը, ինչը խաբեություն է՝ բանկային հաշիվներից միջոցներ հափշտակելու նպատակով։
Տվյալներն արդեն փոխանցած անձանց հորդորում են․
- Անհապաղ կապ հաստատել բանկի հետ և պահանջել ժամանակավորապես սառեցնել հաշիվը։
- Անմիջապես փոխել օնլայն բանկինգի գաղտնաբառը։