
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությանը։
«Կողմերը մտքեր են փոխանակել TRIPP երթուղու իրականացման վերաբերյալ՝ համաձայն Վաշինգթոնում ձեռք բերված պայմանավորվածությունների»,- ասվում է տեքստում։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը սոցկայքի իր էջում անդրադարձել էր մեկ տարի առաջ այս օրը Վաշինգթոնում տեղի ունեցած իրադարձությանը։