Իտալիայում Էթնա հրաբխի հզոր ժայթքումը խաթարել է Կատանիայի օդանավակայանի աշխատանքը



Իտալիայի Սիցիլիա կղզում Էթնա հրաբխի ժայթքումն ուժգնացել է, Վորաջինե խառնարանից լավայի շատրվան և հրաբխային մոխրի ամպ է արտանետվել, իսկ հրաբխի լանջին նոր բացվածք է առաջացել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի հաղորդագրությունը, լավայի շատրվանի ուժգնությունը կտրուկ աճել է օգոստոսի 6-ի ուշ երեկոյից և բարձր մակարդակի վրա մնացել մինչև օգոստոսի 7-ի վաղ առավոտը։


Վորաջինե խառնարանում շարունակվում է ստրոմբոլյան տիպի ուժեղ ակտիվությունը։ Հրաբխային ամպը շարժվում է հարավ-հարավ-արևմուտք, իսկ Ռագալնա և Ադրանո բնակավայրերում մոխրի տեղումներ են գրանցվել։ Լավայի հոսքեր են նկատվել նաև Վալե դել Լեոնե հովտում։


Ժայթքման և մոխրի տարածման պատճառով մինչև տեղական ժամանակով ժամը 21։00-ն դադարեցվել են Կատանիայի օդանավակայան ժամանող չվերթները։ Օդանավակայանում գտնվող ինքնաթիռների մեկնումները շարունակվում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment