Ինչո՞ւ է տիրամիսուն այսքան հայտնի․ իտալացի շեֆ-խոհարարի գաղտնիքը

Ինչո՞ւ է տիրամիսուն այսքան հայտնի․ իտալացի շեֆ-խոհարարի գաղտնիքը

Իտալական աղանդերի համաշխարհային հռչակի գաղտնիքը բաղադրիչների պարզության մեջ է։ Հռոմեացի շեֆ-խոհարար Դոմենիկո Պալլինիի խոսքով՝ իդեալական համի համար անհրաժեշտ են հասարակ մթերքներ, որոնք կան գրեթե յուրաքանչյուր տանը՝ ձու, շաքարավազ և մասկարպոնե։

Ավանդական բաղադրատոմսով թանձր կրեմ ստանալու համար պահանջվում է ձվի սպիտակուցն ու դեղնուցն առանձին հարել, օգտագործել սուրճ, կակաո և իդեալական տարբերակում՝ «սավոյարդի» թխվածքաբլիթներ։

Տիրամիսուն առաջին անգամ հայտնվել է 1970-ականների սկզբին՝ Alle Beccherie ռեստորանում։ Իտալերենից այն թարգմանվում է որպես «քաջալերիր ինձ» (բառացի՝ «քաշիր ինձ վերև»)՝ շնորհիվ իր տոնուսավորող և սննդարար հատկությունների։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment