ՔՊ-ական իշխանությունը կատարում է հայատյաց թուրքերի ու ադրբեջանական թուրքերի երազանքները. Հայաստանում Ամենայն Հայոց կաթողիկոսին դատում են






Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, թիվ 1 դատական նիստերի դահլիճ) տեղի է ունենում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջուիմ գրել էր․ «Թեմակալ առաջնորդի պաշտոնից ետ կանչելու և եպիսկոպոսի կարգավիճակից զրկելու վերաբերյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի որոշումներին պետության միջամտությունը Եկեղեցու ինքնավարության, պետություն–Եկեղեցի սահմանադրական հարաբերությունների և կրոնական ազատության հիմնարար սկզբունքի խախտում է և պատմական ամոթալի իրադարձություն։ Հայոց Հայրապետը ենթարկվում է քրեական հետապնդման՝ իր եկեղեցական և կանոնական պարտականությունը կատարելու համար։

Այս քրեական գործով դատարանը քննելու է ոչ միայն առանձին անձանց ներկայացված մեղադրանքները, այլ կարևոր մեկ այլ հարց՝ կարո՞ղ է արդյոք աշխարհիկ իշխանությունը ներխուժել Եկեղեցու ներքին կյանք և քրեականացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի կանոնական իշխանության իրացումը»։

Գործը քննում է Հակոբ Մանուկյան անուն-ազգանունով դատավոր:

Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։



Leave a Comment