08 Օգոստոսի 2026, 12:00
Կրասնոյարսկում կայացել է «Մեծ փոփոխություն» համառուսաստանյան մրցույթի 7-րդ սեզոնի եզրափակիչը՝ 5–7-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ։ Մրցույթի ավարտին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում մասնակիցներին շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հաղթող է դարձել նաև Իվանովո քաղաքի թիվ 33 լիցեյի աշակերտ Ալբերտ Նիկողոսյանը։
Հաղթողներին սպասվում է «Երազանքի ճանապարհորդություն»՝ հատուկ «Մեծ փոփոխություն» գնացքով ամբողջ Ռուսաստանով։ Մասնակիցների մի խումբը կմեկնի Մոսկվայից դեպի Վլադիվոստոկ, իսկ մյուսը՝ հակառակ ուղղությամբ։
Ճանապարհորդության ծրագիրը ներառում է կրթական միջոցառումներ, հանդիպումներ տարբեր ոլորտների մասնագետների հետ, ինչպես նաև ծանոթություն Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների պատմությանը և մշակույթին։