Թուրքիայի նախագահի հայտարարությամբ՝ Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ կնքված եռակողմ պաշտպանական համաձայնագիրը որևէ երկրի դեմ ուղղված չէ։Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով օգոստոսի 7-ին Սաուդյան…
Թուրքիայի նախագահի հայտարարությամբ՝ Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ կնքված եռակողմ պաշտպանական համաձայնագիրը որևէ երկրի դեմ ուղղված չէ։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով օգոստոսի 7-ին Սաուդյան Արաբիայում ստորագրված փաստաթուղթը, հայտնել է, որ այն հիմնված է հավաքական զսպման վրա և նպաստելու է պաշտպանության ու անվտանգության ոլորտներում երկրների համագործակցության ծավալմանը, պաշտպանական արդյունաբերության համատեղ ծրագրերի մշակմանն ու ահաբեկչության դեմ պայքարին։ Թուրքիայի ղեկավարը շեշտել է նաև, որ սույն համաձայնագիրն ուղղված չէ որևէ պետության դեմ և բաց է տարածաշրջանային խաղաղության, կայունության ու բարեկեցության ձգտող բոլոր երկրների համար։
Իր հերթին Պակիստանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհակ Դարը նշել է, որ ստորագրված փաստաթուղթը առանցքային քայլ է ռազմավարական փոխգործակցության ծավալման և այդ պետությունների ժողովուրդների միջև առկա եղբայրական սերտ կապերի հետագա ամրապնդման ճանապարհին։
Պակիստանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված «Մեքքայի համաձայնագիրը» լրատվամիջոցներում որակվում է որպես «մուսուլմանական ՆԱՏՕ»։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ փաստաթղթի առանցքային դրույթներից է հավաքական պաշտպանության պայմանը, որի համաձայն՝ կողմերից որևէ մեկի դեմ իրականացված զինված հարձակումը դիտարկվելու է որպես հարձակում բոլոր մասնակիցների վրա։