Էտնա հրաբուխը վերստին ակտիվացել է. Կատանիայի օդանավակայանը սահմանափակումներ է մտցրել

Սիցիլիայում Էտնա հրաբխի նոր ժայթքում է գրանցվել, ինչի պատճառով Կատանիայի օդանավակայանում թռիչքների սահմանափակումներ են մտցվել։ Վորաջինե խառնարանից տեղի է ունեցել լավայի արտանետում, իսկ ձևավորված հրաբխային ամպը սկսել է շարժվել դեպի հարավ-արևելք։

Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ինստիտուտի Էտնայի աստղադիտարանի տվյալներով՝ ակտիվությունն ուղեկցվել է հրաբխային ցնցումների կտրուկ ուժեղացմամբ։ Ավիացիոն վտանգի մակարդակը բարձրացվել է առավելագույնի։

Կատանիայի օդանավակայանը շարունակել է իրականացնել չվերթները, սակայն ժամանող երեք չվերթ ուղղորդվել են այլ օդանավակայաններ, իսկ ինքնաթիռների մի մասի ընդունումը ժամանակավորապես դադարեցվել է։

Այն ուղևորների համար, որոնց ուղևորությունները խաթարվել են սահմանափակումների պատճառով, Trenitalia երկաթուղային ընկերությունը կազմակերպել է լրացուցիչ փոխադրումներ։

Leave a Comment