Սերժ Սարգսյանն այնքան վստահություն ուներ, որ մեկ զանգով հարց էր լուծում․ Շարմազանով

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «2008-ի այս օրը մեր տարածաշրջանն «եռում» էր. վրաց-օսական պատերազմի բռնկումը սպառնալիք էր նաև Հայաստանի համար: Ակնհայտ էր,որ պարենային անվտանգության…

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «2008-ի այս օրը մեր տարածաշրջանն «եռում» էր. վրաց-օսական պատերազմի բռնկումը սպառնալիք էր նաև Հայաստանի համար: Ակնհայտ էր,որ պարենային անվտանգության ապահովումը մեր երկրի համար վտանգված էր»:

Նա մանրամասնում է, որ այդ նույն օրը Պեկինում մեկնարկած օլիմպիական խաղերին ներկա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ստանալով վրաց-օսական պատերազմի մասին լուրը, անմիջապես կապ է հաստատում Իրանի նախագահ Ահմադինեջադի հետ և խնդրում Հայաստանին տրամադրել անհրաժեշտ չափի վառելիք ու պարենամթերք: Բարեկամ Իրանի նախագահն առանց երկմտելու իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու իր ընկերոջն ու եղբայրական Հայաստանին:

Շարմազանովի խոսքով՝ ինքն այս թեմային անդրադարձել է, որպեսզի որոշ հակապետական ու ապազգային արարածներ հասկանան, որ պետության անվտանգության ապահովումն ու միջպետական հարաբերությունները լայվերով ու հեծանիվ քշելով չեն լինում: Սերժ Սարգսյանն ուներ այնքան վստահություն ու ըմբռնում իր գործընկերոջ մոտ, որ նույնիսկ մեկ հեռախոսազանգով լուծում էր Հայաստանի պարենային անվտանգության խնդիրը: Դա նաև նրանից էր, որ Սերժ Սարգսյանն իր ցանկացած աշխարհաքաղաքական որոշում իրականացնելիս հաշվի էր առնում նաև մեր հարևան ու բարեկամ Իրանի շահը:

Leave a Comment