ԱԱԾ-ի հաղորդման հիման վրա պետական դավաճանության հոդվածով 22 գործ է հարուցվել

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հաղորդումների հիման վրա 2026 թվականի առաջին կիսամյակում հարուցվել է 22 քրեական գործ՝ պետական ​​դավաճանության, լրտեսության և պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներով։

Նշվում է, որ ԱԱԾ-ի հաղորդումների հիման վրա նշված ժամանակահատվածում նախաձեռնվել է 573 քրեական վարույթ:
Դրանցից հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 44 քրեական վարույթ, ՀՀ պետական սահմանի պահպանության, պետական սահմանում անվտան­գութ­յան ապահովման դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով՝ 197 քրեական վարույթ։

Ըստ հաղորդագրության ՝ քրեական գործերից 44-ը վերաբերում են թմրանյութերի ապօրինի շրջանառությանը, 33-ը՝ սահմանադրական իրավունքների և ազատությունների խախտմանը, 115-ը՝ սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին։

Leave a Comment